Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հանձնարարեց պետական բոլոր հիմնարկներում բացառել կանխիկ դրամի շրջանառությունը

Հունվար 12,2023 12:28

«2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունեինք։ Արդեն հուլիսին 524 մլն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 մլն դրամի, սեպտեմբերին՝ 1 մլրդ 412 մլն, հոկտեմբերին՝ 1 մլրդ 838 մլն, նոյեմբերին՝ 2 մլրդ 231 մլն, դեկտեմբերին՝ 2 մլրդ 742 մլն դրամի շրջանառություն։ Ըստ այդմ՝ մենք եւ ծրագրին մասնակցող բանկերը հուլիսից մինչեւ այսօր 800 մլն դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին։ Այդ գումարը արդեն դեկտեմբերին վերադարձվել է 67 հազար մարդու։ Հետվճարի միջին չափը 3401 դրամ է։ Ըստ էության՝ 67 հազար քաղաքացիների համար թոշակը 2022 թվականին ավելացրել ենք 6400 դրամով»,-այս մասին կառավարության այսoրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հունվարից 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով։ Նա հանձնարարեց  պետական բոլոր հիմնարկներում բացառել կանխիկ դրամի շրջանառությունը․« Այսինքն՝ որեւէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես չպետք է երեւա»։

Ապա, շնորհավորելով ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանին, հանձնարարեց՝ քաղաքացիների սպասարկման կետերում բացառել կանխիկի որեւէ շրջանառությունը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031