Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում». վերլուծություն Բաքվից. JAMnews

Հունվար 12,2023 12:13

JAMnews. «2023 թվականը մեկնարկել է հնարավոր պատերազմների վերաբերյալ միջազգային վերլուծական կենտրոնների գնահատականներով։ Ցուցակում ներառված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր ռազմական բախումը։ Սակայն մեր տարածաշրջանում կան մի քանի վայրեր, որտեղ բացահայտ ռազմական բախման պոտենցիալը պահպանվում է, և ռիսկերը պակաս չեն, քան Ադրբեջանի և Հայաստանի դեպքում։ Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում»,- պնդում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:

Ըստ վերլուծաբան Ֆարհադ Մամեդովի՝ Հարավային Կովկասում դիմակայության գծերը և պատերազմի հավանականությունը կարելի է առանձնացնել հետևյալ կերպ.

  • Իրանն ընդդեմ Ադրբեջանի,
  • Իրանը Հայաստանի հետ միասին ընդդեմ Ադրբեջանի,
  • Ռուսաստանն ընդդեմ Վրաստանի,
  • Ռուսաստանն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան միության,
  • Ռուսաստանն ու Իրանը ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միության:

Գործընթացների հիմնական փոփոխականը

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշում է, որ անորոշությունն ուկրաինական պատերազմում ստեղծում է հիմնական փոփոխականը, որն ազդում է այն գործընթացների վրա, որոնք կարող են հանգեցնել պատերազմի Հարավային Կովկասում.

«Միևնույն ժամանակ, ռիսկը, որ Ռուսաստանի ագրեսիան կտարածվի Հարավային Կովկասում, մեծ է ինչպես Ուկրաինայում լիակատար հաղթանակի (հաջողության զարգացման, ԽՍՀՄ 2.0 նախագիծը), այնպես էլ պարտության դեպքում (Իրանի հետ համատեղ փակել վերջին ցամաքային ուղիները Եվրոպայի և Ասիայի միջև):

Պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանի թուլացումն ու ռեսուրսների սահմանափակվածությունը կակտիվացնի տարածաշրջանային ուժերին «ժառանգության» համար պայքարում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում նկատի ունեմ Իրանը»։

«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»

Քաղաքագետն ասում է, որ եթե Բաքուն և Երևանը «ներկայիս պայմաններում ամեն դեպքում համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, ապա Ռուսաստանը կկիրառի «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքը։

«Մոսկվան Իրանին ռազմական ակտիվացման հրաման կտա։ Իրանը պատրաստ կլինի՞ ռազմական արկածախնդրության գնալ։

Մի խոսքով, ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի դաշնակիցը՝ Թուրքիան, ռազմավարական գործընկեր Պակիստանը (միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրը) և Սաուդյան Արաբիան չեն սահմանափակվի մտահոգություն արտահայտող հայտարարություններով։ Եվ այս բոլոր երկրներն Իրանի հարևաններն են»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031