Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրականացնելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել, ապա տաք հետքերով հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մ․Հ․-ին։
Նա կասկածվում է նույն օրը ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ գործող հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ ինքնաշեն նռնակով պայթյուն իրականացնելու մեջ։
Մ․Հ․-ն ոստիկանության Վարդենիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: