ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի թվիթերյան գրառումներով անդրադարձել է լրատվամիջոցներին Ադրբեջանի նախագահի տված հարցազրույցում արված հայտարարություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։
Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը:
Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար:
Կարդացեք նաև
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի գործընկերներիս հետ աշխատանքներ ենք իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին, որ լուրջ քայլեր ձեռնարկեն՝ դադարեցնելու մարդածին այս աղետը։
Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը:
It's also disturbing that the only time Aliyev celebrates "free speech" is when it is used to threaten the lives of Armenians.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) January 11, 2023
I have worked with my Armenian Caucus colleagues to push @StateDept and other world leaders to take serious action to end this man-made disaster.
120,000 innocent lives could be at risk in the coming days. We cannot stand idly by as this very real disaster unfolds before our eyes. I will continue to do everything I can to ensure the U.S. uses every diplomatic tool possible to bring this cruel blockade to an end.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) January 11, 2023