Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության պատրվակի տակ անշնորհք կերպով քողարկված է Արցախի հարևանի մեծ ախորժակը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 12,2023 11:02

Ըստ Արցախի պաշտոնական նախնական տվյալների՝ Արցախի 30 հէկ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, Արցախի գետերի գերակշիռ մասը տնօրինվում է կրկին այդ երկրի կողմից, էլ չենք խոսում ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված անտառների մասին… Առանց որեւէ բնապահպանական մտահոգության ու անհանգստության, առանց աղմուկի Ադրբեջանը տնօրինում ու վայելում է Արցախի հարստությունը, բնությունը եւ որեւէ բնապահպանական խնդիր չի տեսնում: Պատճառը շատ պարզ է՝ այդ ամենն իր՝ թեկուզեւ ապօրինի, տիրապետության տակ է: Իսկ թե ինչու է Ադրբեջանի մեջ հանկարծակի բնապահպանական սեր ու բնազդ արթնացել, օրինակ, Կաշենի հանքավայրի հանդեպ, դա էլ պարզ պատճառ ունի՝ այն ադրբեջանական վերահսկողության ներքո չէ… Գուցե այս բացատրությունը շատ պարզունակ է հնչում, սակայն հաճախ է լինում, որ ամենապարզ բանի համար փորձ է արվում գերբարդ պատճառաբանություններ գտնել:

Անշուշտ, Կաշենն էլ, բնապահպանությունն էլ պատրվակ են, եւ դրանց տակ անշնորհք կերպով քողարկված է Արցախի հարեւանի մեծ քաղաքական ու տնտեսական ախորժակը: Սակայն եթե նույնիսկ Կաշենի հանքավայրն էլ ադրբեջանական օկուպացիայի տակ լիներ, այդ երկիրը հաստատ մեկ այլ պատրվակ էր փնտրելու՝ Արցախին ծնկի բերելու փորձ սկսելու համար:

Մի բան, սակայն, Ադրբեջանը հաշվի չի առել՝ Արցախը սովոր չէ ծնկի գալ եւ այդպիսի ավանդույթ չունի, ի տարբերություն Ադրբեջանի…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031