2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի՝ հարցազրույցի ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային:
Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն:
Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների եւ ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային եւ հուսալի պետություններից մեկն է»,- ասել էր նա:
Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել էր «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարեւորության եւ մեծ հավատարմություն» ունեցող երկիր, եւ հավելում են. «Հարաբերությունների եւ դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից եւ որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն՝ նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։