Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունեցել ենք եւ ունենք մարտունակ բանակ

Հունվար 12,2023 10:00

Երբ պետության ղեկավարը փաստացի ասում է՝ ես գիտեի՝ մեր բանակը մարտունակ է, բայց պարզվեց, որ այն մարտունակ չէ, ապա, դա շատ հստակ ուղերձ է թշնամուն՝ «քո բանակն ավելի ուժեղ է, արի՝ իմ երկիրը գրավի»: Բայց դա ամենասարսափելին չէ՝ հիասթափեցնող է, երբ հասարակության մեջ նման արտահայտությունները բողոք, ցասում չեն առաջացնում: Դա նշանակում է, որ քաղաքացիների մեծ մասը համաձայն է այդ ուղերձի հետ:

Այս ինքնազրպարտությունների շարքը կարելի է շարունակել: Օրինակ՝ ես կարծում էի, որ մենք պետություն եւ կառավարություն ունենք, բայց պարզվում է, որ չունենք: Կամ՝ կարծում էի, որ մենք ազգ ենք, բայց պարզվեց, որ մենք ինչ-որ անկապ՝ միայն սոցիալական խնդիրներով ապրող խառնամբոխ ենք: Վերջին օրինակը՝ կարծում էի, որ ես մարդ եմ, բայց իրականում դոնդողանման զանգված եմ: Եթե մենք մեր մասին այդքան վատ կարծիքի ենք, ապա ինչո՞ւ ենք սպասում, որ ուրիշները մեր մասին լավը կմտածեն:

Կոնկրետ բանակի դեպքում՝ եթե դու նախօրոք ասում ես, որ բանակը (իսկ ավելի լայն իմաստով՝ պետությունը) թույլ է եւ պարտվելու է, տրամաբանակա՞ն է արդյոք ենթադրել, որ որեւէ մեկը քեզ քաղաքական կամ ռազմական առումով կաջակցի: Ինչի՞ց ելնելով պետք է աջակցի: Խղճահարությունի՞ց:

Ակնհայտ է, որ անցած 30 տարիների ընթացքում բանակում կատարվել են բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ տնտեսական: Դրանց մասին հիմնականում խոսվում է, բայց լուրջ քննություն չի կատարվում: Բայց մեր բանակը մարտունակ էր, մասնավորապես, 2016 եւ 2020 թվականներին (խնդրում եմ կարդալ այդ առիթով Էդիկ Բաղդասարյանի գրառումը): Մարտունակ է նաեւ հիմա: Բայց ցանկացած ռազմական լուրջ փորձագետ կհաստատի, որ մարտունակությունն ի հայտ բերելու եւ հաջողություններ արձանագրելու համար պետք է պետական բոլոր կառույցների համակարգված աշխատանք` տնտեսության, քաղաքական, դիվանագիտական, քարոզչական, գաղափարախոսական եւ այլ ուղղություններով: Որպես այդ աշխատանքի ելակետ կամ նախապայման դու ՉՊԻՏԻ ասես. «Ես չեմ կարող կռվել, միեւնույն է՝ պարտվելու եմ»: Դա, կրկնեմ, «հրավեր» է թշնամուն, որ նա քեզ եւս մեկ անգամ պարտության մատնի:

……Պատերազմում մենք պարտվել ենք ո՛չ այն պատճառով, որ Սեյրան Օհանյանն իր համար շքեղ առանձնատուն է կառուցել: Չնայած, կարծում եմ, որ գեներալը չպիտի դա աներ, բայց խոսքն այլ բանի մասին է: Քարոզչական, պոպուլիստական հեքիաթներով լյումպենի սիրտը շահելու համար պայքարում ունեցած հաղթանակը բացարձակ «զրո» է՝ շարունակվող ազգային պարտության համեմատ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Հայոց Բանակը մարտունակ էր, նաեւ պատերազմի ընթացքին, մինչեւ վերջ: Արտակարգ տեսակի ու չափի քաջերով՝ լի:  Թէ ոչ, այդպիսի յարձակումի մը դէմ, տուեալ միջոցներով եւ համաշխարհային մեկուսացմամբ, մէկ ու կէս ամիս չէին դիմանար մեր զինուորները: Ու Արցախի այս փոքրիկ մնացորդը իսկ չէինք կարողանար պահել: Հազիւ մէկ շաբաթ ետք, կը վերջանար ամէն բան:
     
    Սակայն Բանակը այդքան ուժեղ չէր, որքան մեզ կ’ասէին որ՝ է: Եւ ամէն դէպքում, անկարող էր յաղթելու 2020-ի վերջին պատերազմը:
     
    Կը մնայ ճշդելը թէ՝ պատերազմէն առաջ, առարկայական գետնի վրայ, Փաշինյանը գիտէ՞ր բանակի ուժին իսկական չափն ու սահմանափակումները: Թէ, այդ ուղղութեամբ ալ ինքն է որ խաբուեցաւ, հաւատալով մեր ներքին պրոպագանդային – առաւել այն անհուն պատրանքներուն որ կը բաղադրեն իր հիւանդ ինքնութիւնը – :

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Aha says:

    Everything that the editor described is a symptom of the fatigue of the majority of Armenians from war and a desire to live well. All the flaws, panjuni-ism, and nazar-ism displayed by Nikol would have been unacceptable for the average citizen and he would have expressed its disagreement with this executive during the June 2021 vote if there was any disagreement. The harsh truth, as mentioned by the editor in the first paragraph, is that there is no fundamental disagreement, people will go along with what Nikol says and does. Edik Baghdassaryan’s FB post also ends with a similar observation that nothing is left of the officer corps, no military leader can now gather enough of a following to make independent decisions.

    On a related note, I would suggest the editor to look into the impact that the perceived strength of the Prime minister has on the population. I mean the image of a strong King who was able to remain in power after the humiliating defeat of 2020. Perhaps the average citizen thinks (rightly so) that if the King was not toppled after such a catastrophe, then he must have the backing of powerful forces inside and outside of the country. Hence it is futile to attempt to dethrone him, better kiss the hand that you cannot cut. I have such an impression, that many Armenians subconsciously think that the Khan remaining in power after November 9, 2020 is proof of his uncontested power. That this can only change if Moscow, Washington, or Ankara want it to change. What does the editor think of this factor?

  3. Լավատես says:

    Ասա ո՞վ է քո իշխանությունը, կասեմ ով է քո ընդդիմությունը: Ինչքան անհաջողակ է ընդդիմությունը, այնքան անհաջողակ է իշխանությունը: Ամեն ընդդիմություն արժանի է իր իշխանությանը: Դրա համար, ուզում ես ունենալ հաջողակ իշխանություն, դարձիր հաջողակ ընդդիմություն: Այսպիսով, խնդիրը՝ հաջողակ ընդդիմություն դառնալն է: Ի՞նչն է դրան խանգարում: Առաջինը, լավ ընդդիմությունը երբեք չի ասի, թե ես որ գամ իշխանության, լավ կլինի, եթե նա իշխանության վրա հաջող ազդելու ունակություն ունենա, դա էլ կլինի իր հաջողությունը, երկրորդը, մեր ժողովուրդը մյուս ժողովուրդներից ոչնչով պակաս չի, միայն մենք չունենք հաջողակ իշխանություն եւ հաջողակ ընդդիմություն, սփյուռքը մեզ օրինակ, սփյուռքի հաջողակ իշխանությամբ երկրներում հայերս լավ էլ զարգանում ենք, իսկ հարազատ երկրում անհաջող իշխանությամբ եւ անհաջող ընդդիմությամբ վատ ենք զարգանում: Մենք ավելի շատ ուզում ենք վարձու աշխատող մնանք՝ սա դեռ սովետից է մնացել եւ ոչ թե դառնանք մասնավոր սեփականատեր, առաջինն իր գործն արեց ու գնաց իր սերիալը նայելու, իսկ մասնավորը մտավորականի նման օրուգիշեր հաղթանակի հասնելու եւ այդ հաղթանակը պահելու մտածմունքների ու գործերի մեջ է, մասնավորի համար ոչհաղթանակը հավասար է պարտության: Կարճ ասած, մեր ժողովրդին պետք է դարձնենք իր հողի մասնավոր սեփականատերը, լոռեցիները ամբողջ Լոռվա շրջանի սեփականատերն է եւ եթե լավ տեր չկանգնեց իր հողին, էլ թող չբողոքի՝ միակ մեղավորը ինքն է: Ինձ դուր են գալիս ամերիկյան օրենքները, լավ կլիներ, որ մենք էլ ունենայինք մեր Հայոց Միացյալ Նահանգները կամ պարզապես Հայք, որտեղ ամեն շրջան նահանգը իր օրենքն ունի եւ կա վերնահանգային դաշնային օրենք: Միգուցե ընդդիմությունը միավորվի եւ արդյունավետ ու հաջողակ լինի Հայքի վերաստեղծման գաղափարի շուրջ: Սրան նրան քննադատալուց առաջ չենք գնում: Արցախն էլ է մեր Հայքի նահանգներից մեկը: Միայն հաղթանակներ մեր ընդդիմությանը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031