Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային գործակցության ընթացիկ օրակարգային հարցեր:
Չավուշօղլուն ու Բայրամովը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում գործակցության շուրջ, ինչպես նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ