Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին հորդորում է «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի վերաբացման շուրջ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 11,2023 21:35

«Ամերիկայի ձայն». Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը կոչ է արել հայկական ու ադրբեջանական կողմերին «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու շուրջ: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառման միջոցով, ուր, մասնավորապես, ասված է.

«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը հորդորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Նա կոչ է արել երկու արտգործնախարարներին կրկին ներգրավվել՝ կայուն խաղաղությանը հասնելու գործընթացում»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031