Արցախի Հանրապետության արդեն նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, որը շրջափակման պատճառով Երեւանում է, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ հատկապես այս ծանր օրերին հարկավոր է ուժ, կորով, պետք է չհուսահատվել, չհիասթափվել եւ անել այնպես, որ արցախցուն, հային բնորոշ այդ հատկանիշները պահպանվեն։
«Դուք գիտեք, որ այսօրվանից թողել եմ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։ Սա բնական երեւույթ է։ Եթե մեկը ստանձնում է որեւէ պաշտոն, մի օր էլ պետք է թողնի։ Դուք լավ գիտեք, որ ես երբեւէ չեմ ընկել աթոռների, տաբուրետկաների հետեւից եւ միշտ որպես հիմնական չափանիշ եւ արժեք ընդունել եմ ժողովրդին եւ պետությանը ծառայելը, նվիրվելը։ Այդ տեսանկյունից իմ համար սա անձնական խնդիր եւ ողբերգություն չէ։ Առավել եւս, ամոթ է այս ծանր վիճակում նման ձեւով նայել գործընթացներին»,-ասաց նա եւ շնորհակալություն հայտնեց հանրությանը այս երկու տարիների ընթացքում ցուցաբերած հերոսական կեցվածքի, իր հողին կառչած մնալու համար։ Նա նաեւ հույս հայտնեց, որ մի օր անձնապես իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելու հնարավորություն կունենան հատկապես Արցախի ԱԳՆ աշխատակիցներին։
Դավիթ Բաբայանը նաեւ շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։
ԱՀ ԱԳ նախկին ղեկավարի համոզմամբ իր ղեկավարած գերատեսչության վարկանիշը շատ բարձր էր։ ԱԳՆ-ն առաջին հորիզոնականում էր։ Դա ցույց էին տալիս նաեւ հանրային կարծիքների հետազոտությունները, որոնց արդյունքները նույնն են եղել նաեւ գերատեսչությունների ղեկավարների վարկանիշերը որոշելու պարագայում։ Ընդ որում, նույն գնահատականն ունեցել են նաեւ արտաքին եւ ներքին թշնամիները։
Կարդացեք նաև
«Ադրբեջանում, թերեւս, ամենաշատը հիշատակվող կառույցը եւ դրա ղեկավարությունը եղել է Արցախի արտգործնախարարությունը։ Եվ դա շատ լավ չափանիշ է։ Նույնը՝ նաեւ ներքին ոհմակների, որոնք անընդհատ կեղտոտ բան էին գրում, եւ առայսօր սպասարկում են հակապետական եւ հակաազգային շահեր։ Երեւի թե առիթ կլինի եւ ես կարող եմ անուն առ անուն որոշ մարդկանց թվարկել, թե ներսից ով էր այդ քայլերն անում, ինչ էին հետապնդում, ովքեր են այդ մարդիկ եւ ում շահերն են սպասարկում։ Դժբախտաբար, այդպիսի մարդիկ էլ կան։ Եվ ոչ միայն անհատներ, այլեւ կազմակերպություններ, այլ հոսանքներ։ Իհարկե, կային նաեւ ֆեյքեր։ Ու նրանց էլ շնորհակալություն, որովհետեւ նրանք այդպես ցույց էին տալիս, որ մենք ճիշտ էինք աշխատում»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
լավ էլի Դավիթ Բաբայան․ դու լավ գիտես որ բոլորը լավ գիտեն որ դու ռուսական շահերն էիր առաջ տանում։ Մարդ էլ գնա հանդիպի եվրոպական պառլամենտի դպուտատների հետ ու ռուսաստանի գովքը անի Ուկրաինական պատերազմի հենց առաջին օրը։ բոլորը տարակուսանքով զարմանում էին թե ինչի համար ես դու եկել ու Արցախի խնդիրները մի կողմ դրած ռուսներին էիր գովում ու ասում որ եվրոպան սխալվում է․․․․ դու ու՞ր դիվանագիտությունը ուր
Նկատել եմ, որ Բաբայանի պրոռուսական լինելը ոմանց վրա ազդում է ինչպես осиновый кол-ը՝ սատանայի։ Դա նրանից է, որ մարդիկ եվրոպական կամ արևմտյան մշակույթը վերագրում են այսօրվա Արևմուտքին, որը հենց ինքն է իր արժեքները ոտնահարում։ Նաև ըստ այդ մարդկանց, Ռուսաստանը ինչ֊որ հետադիմական պետություն է, որը միայն սխալմամբ է աշխարհին տվել և տալիս հանճարներ, գիտնականներ, բալետ, արվեստ և այլն։ Այդ մարդիկ նաև մոռանում են կամ չգիտեն, որ Արևմուտքը գաղութատիրության օրրան էր և Արևմուտքի տարատեսակ ներկայացուցիչներ մինչև հիմա այս կամ այն ազգի առջև ներողություն են խնդրում տարիներ առաջ կատարված ցեղասպանությունների համար։
Իսկ Դավիթ Բաբայանը այն քիչ պաշտոնյաներից էր, ում վստահում էին Արցախում՝ հողագործից մինչև բժիշկ։ Եվ շատ լավ է, որ պրոռուսական է։ Ուրեմն բարձր արժեքներ կրող անձ է։