Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների մանդատների հարցը՝ ԱԺ խորհրդի օրակարգում

Հունվար 11,2023 20:11

Հունվարի 13-ին ԱԺ խորհրդի նիստի օրակարգում է Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը։

Որոշում կկայացվի բացակաների քանակը գերազանցած 22 պատգամավորների առնչությամբ ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ: Բացակաների քանակը գերազանցել են «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյան, Արմեն Գեւորգյան, Արմեն Ռուստամյան, Սեյրան Օհանյան, Էլինար Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Արգիշտի Գևորգյան, Գեղամ Մանուկյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Զեմֆիրա Միրզոևա, Գեղամ Նազարյան, Արեգնազ Մանուկյան, Արթուր Խաչատրյան, Արթուր Սարգսյան, Թադևոս Ավետիսյան, Արմենուհի Կյուրեղյան, Ասպրամ Կրպեյան, Արմեն Չարչյան, Աշոտ Սիմոնյան, Անդրանիկ Թևանյան, Ագնեսա Խամոյան:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում ունի 29 պատգամավոր։ ԱԺ խորհրդի դիմումը վերաբերում է միայն 22–ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031