Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան

Հունվար 11,2023 18:02

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով

Միայն հրապարակային տեղեկությունների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով։

Ինչո՞ւ: Ունենք հետևյալ փաստերը.
1) Անձինք ձերբակալվել են ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ծագած հիմնավոր կասկածի ռեժիմով (72 ժամ), այլ ոչ թե դատարան ներկայացնելու նպատակով (24 ժամ)։

2) Անձինք ձերբակալվել են ոչ թե իրավապահ համակարգին նոր հայտնի դարձած դեպքով, այլ ամիսներ շարունակ քննվող վարույթով։

3) Ձերբակալություններին նախորդել են այդ անձանց բնակարաններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունները։

Այս փաստերից ուղիղ բխում է, որ կասկածը ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԳԱԾ լինել չի կարող, քանի որ առնվազն խուզարկությունների միջնորդությունների մեջ պետք է, որ բերված լինեին ինչ-որ փաստեր, որոնք էլ պետք է, որ ձևավորած լինեին ինչ-որ կասկած։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կասկածը, հնարավոր է, ձևավորված է եղել ամիսներ առաջ։

Հետևաբար, 72 ժամվա ռեժիմով ձերբակալությունը ակնհայտ ապօրինի է։ Ակնհայտ է նաև, որ այն նպատակ է հետապնդում ընդդիմադիր գործիչներին անազատության մեջ պահել հնարավորինս երկար ժամանակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031