«Լե Ֆիգարո». Դեկտեմբերի 23-ին Էմանուել Մակրոնը, անհանգստացած կամ էլ վախեցած Լեռնային Ղարաբաղի հայերի իրավիճակի շուրջ, կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «թույլ տալ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը»։ Մի քանի օր անց դոկտոր Էսմիրա Ջաֆարովան «Causeur»-ում հրապարակում է զարմանալի մի հոդված՝ ակնածանքի արժանացնելով «ադրբեջանական իշխանությունների մեծահոգության շնորհիվ մարդկային անհեթեթություններից պաշտպանված հայերի ամենանախանձելի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» և վերջիններիս հանդեպ նրանց «շատ բարյացակամ վերաբերմունքը»։ Եվ ակներևաբար մերժելով շրջանի հայ բնակչության համար նախատեսված սպառողական բոլոր ապրանքների արգելափակումը (սննդամթերք, սարքավորումներ, դեղորայք)։
2019թ․ նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ նշանակվելուց ի վեր` դոկտոր Էսմիրա Ջաֆարովան զբաղված է միայն իր գործով ։ Բայց ի հակադրություն վերջինիս կողմից բծախնդրորեն մեջբերվող Ալիևի խոսույթի, կա մի իրողություն, որն այժմ համառ ճիգերով ձգտում է իրեն ջրի երես բերել։
Ուրսուլա վոն Դեր Լեյենի կամքով մեզ նոր բարեկամ և դաշնակից դարձած Ադրբեջանը դաժան բռնապետություն է, ինչին իր «Cash Investigation» զեկույցում անդրադարձել է Էլիզ Լյուսետը և ինչը հատկապես հայտնի է դարձել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության միջազգային վարկանիշից։
Ըստ ամենայնի, ադրբեջանական իշխանությունները Եվրոպայում և այլուր իրենց առատաձեռնությունն են ցուցաբերում քաղաքական գործիչների և լրագրողների հանդեպ՝ նպատակ ունենալով գնել թողություն շնորհող լավ անուն իրենց «լվացքի մեքենայի»՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCPR)[1] շրջանակներում ողջ աշխարհով հայտնի դարձած և եվրոպական այլ պարբերականներում հրապարակված սկանդալային «Լվացքատան» (Laudromat) համար: Բայց այդ լվացքի մեքենաներն ամենևին էլ հզոր չեն. նրանք համառ կերպով փորձ են անում ամբողջությամբ կոծկել փաստերը, որոնք մեծամասամբ հստակություն չունեն:
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված տարածք է եղել մ.թ.ա. 18-րդ դարից ի վեր, մինչդեռ Ադրբեջանը ազգային մակարդակով ատելության և զավթողականության քաղաքականություն է վարել ՝ մշտապես մատ թափահարելով միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի վրա[2]: Բայց դա դեռ ամենը չէ. 2020թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի 75%-ը՝ այն դատարկելով իր հայկական բնակչությունից: Այսօր Լեռնային Ղարաբաղի տարածքը սահմանափակված է մայրաքաղաք Ստեփանակերտի շուրջ գտնվող ոչ մեծ հողատարածքներով:
Միևնույն ժամանակ հարկ է հստակեցնել, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համաձայն եղել է Ադրբեջանի մաս, իսկ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված Հայաստանի համաձայնագրերը միջազգային ատյանները չեն պահպանել: Միևնույն ժամանակ, Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե Լաչինի շրջանը (իր գյուղերով) դե ֆակտո և դե յուրե եղել է Ադրբեջանի մաս, ապա պետք է համաձայնել, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմին հնարավոր եղավ վերջ դնել միայն անցյալ տարվա օգոստոսի վերջին՝ հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև կնքված եռակողմ պայմանավորվածությունը:
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանի համար:
Ադրբեջանի նախագահը բազմիցս (նաև վերջերս) հայտարարել է, որ Հայաստանի շատ շրջաններ, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը, ադրբեջանական տարածքներ են, որոնք մտադիր է բռնակցել[3]: Պատահական չէ, որ Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել օսմանյան կայսրություն վերաստեղծելու իր ցանկությունը չթաքցնող Թուրքիային: Եթե հիշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ժխտողական պետություններ են, ապա 1915թ. ցեղասպանության ճանաչման հեռանկարը պետք է որ նրանց մի փոքր սպորտային մրցակցության մեջ գցի: Թուրքիայի իշխանությունները ցանկանում են իրենց գործն ավարտին հասցնել մինչև դրա հեղինակներին հերոսացնելը: Մի՞թե նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված իր հաղթանակի տոնակատարության ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չվկայակոչեց Էնվեր Փաշայի, այսինքն՝ 1915թ. ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկի աչքերում փայլող աստերը (թե՞ կիսալուսինները), ինչպես նաև Թուրքիայի զտումները տարածաշրջանում շարունակած Կովկասի իսլամական բանակը:
Իհարկե, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանոնավոր ժողովներ է հրավիրել այս թեմայով, և հարցին անդրադարձել է նաև Արդարադատության միջազգային դատարանը: Վերջինս նաև միջանկյալ միջոցներ է կարգադրել Ադրբեջանի նկատմամբ: Չհաշված այն, որ իրենց ահազանգն են բարձրացնում ցեղասպանությունների հարցերով մասնագետների ընկերակցությունները: Եվրամիությունը սակայն լուռ է և նայում է բոլորովին այլ ուղղությամբ՝ մոռանալով իր ոչ այնքան վաղ անցյալը: Կկարողանա՞ն արդյոք եվրոպացիները եւս մեկ անգամ նվնվալ՝ ասելով, թե «իրենք տեղյակ չէին»:
[1] Azerbaijani laundromat – Wikipedia
[2] https://rm.coe.int/quatrieme-rapport-sur-l-azerbaidjan/16808b5582
[3] https://eurasianet.org/azerbaijan-president-calls-for-return-to-historic-lands-in-armenia