Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրագծի վթարը վերացնելուն ադրբեջանցիների արգելք հանդիսանալը վկայում է, որ միտումնավոր են արել. Արթուր Հարությունյան

Հունվար 11,2023 17:18

Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագծի վթարված հատվածում վերականգնողական աշխատանքների իրականացմանն ադրբեջանցիների կողմից արգելք հանդիսանալը նշանակում է, որ հենց իրենք են արել դա։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Հավանականությունը շատ ցածր է, որ դա եղել է բնական վթար, որովհետև այդ տեղանքում ամբողջությամբ փոխված են հաղորդալարերը, մնացած բոլոր միջոցները։ Մյուս կողմից, արդեն երկրորդ օրն է, որ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ են ընթանում, որպեսզի մեր մասնագետները մոտենան վթարի վայր և իրականացնեն վերանորոգման աշխատանքները, սակայն ադրբեջանական կողմից արգելում են, ինչը հենց խոսում է այն մասին, որ միտումնավոր կերպով, որպես լրացուցիչ ճնշման միջոց են օգտագործում: Մենք գիտենք նաև, որ գազի մատակարարման խափանումներ եղան այս ընթացքում, իսկ մի քանի օր է արդեն էլեկտրաէներգիայի խափանումներն են։ Այսինքն՝ փորձում են ամեն հնարավոր միջոցներով իրենց կողմից իրականացվող հումանիտար ճգնաժամը խորացնել»,-նշել է Ա. Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները ջանք չեն խնայում միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ և շահագրգռված են հարցի լուծմամբ։

«Չգիտեմ բանակցություններն ինչ արդյունք կունենան, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվում են»,-հավելեց ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031