«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Այսօր առավոտյան իրականացված գործողությունների շրջանակներում ուժային կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահը գործի շրջանակներում ստացել է վկայի կարգավիճակ։
Կան բերման ենթարկված ևս 3 ՀՅԴ կուսակցության անդամներ։
ՀՅԴ անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Բենիկ Գալստյանը և Վահան Հովհաննիսյանը»։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի նկարը՝ արխիվային