ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ
Մեր կյանքի քաղաքական եւ սոցիալական բարդույթների համար հաճախ են մեղադրում մտավորականությանը, որ բոլոր ժամանակներում էլ մեր հասարակության մեջ եղել է առաջատար դիրքերում… Մի՞թե պատահական է, որ եղեռնի առաջին զոհերը եղել են մտավորականները։ Ուրիշ է, երբ արդարության համար նրանց պայքարի դեմ, հակառակ բեւեռներում, միշտ գործել են այլազգիների ղեկավարներն ու մեծահարուստներն՝ իրենց խոշոր չափերի հասնող ունեցվածքներով, հզոր լծակներով, մանավանդ՝ նավթ ու գազով, ոսկով։
Մենք աշխատում ենք բացեիբաց, նրանք՝ ներքին կարգով՝ փակեիփակ։ Մենք մեր մտահղացումների, նպատակների մասին բարձրաձայնում ենք, նրանք անխոս առաջ են տանում իրենց գործը՝ մեզ անակնկալներ մատուցելով։
Հայոց առաջնորդներն ու մեծահարուստները, ցավոք, հիմնականում միայն թալանել են ժողովրդին, հայրենի երկիրն ու անգամ նրա ոչ այնքան հարուստ ընդերքները։ Առաքելոց վանքում ազատագրական պայքար մղող մեր հերոսներն՝ Անդրանիկ Զորավարի գլխավորությամբ, զենքի զգալի պակաս են ունեցել, իսկ հայ մեծահարուստները հրաժարվել են փամփուշտի համար անգամ ներդրումներ անել, հիմա նրանց ապարանք-դղյակները թուրքական իշխանությունների նստավայրերն են։
Կարդացեք նաև
Իրականությանը պիտի նայել սթափ ու ազգանվեր տրամաբանությամբ, գործով, ոչ թե ծափահարություն հայցող ամբոխավարական ճառերով։
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գրողների միություն