Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են իրագործելի փոփոխությունները՝ Բաբկեն Թունյանը «Ավիացիայի մասին» օրենքի փոփոխությունների մասին

Հունվար 11,2023 15:45

«Ավիացիայի մասին» օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրված իրավունքը դադարեցնելու հնարավորությունը կամ լիազորությունը: Այս մասին այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Արմեն Սիմոնյան

«Եթե շահագործողն աշխատում է, ամեն ինչ նորմալ է, ենթադրենք՝ այն ցուցակված ընկերություն է՝ իր բաժնետոմսերը ֆոնդային բորսայում կարող են գնվել-վաճառվել, հիմա այդ հսկիչ-փաթեթը ձեռք բերեց մի ընկերություն կամ իրավաբանական անձ, որը վատ հեղինակություն ունի, դուք պրոցես եք սկսում, այդ ինֆորմացիան ստանալուց հետո՝ մինչև գալիս է որոշում կայացնելու պահը, այդ ընկերությունից բաժնեմաս է գնում մեկ այլ ընկերություն, որը նորմալ է, հետո մինչև պարզվում է, որ նորմալ է, հիմա էլ վաճառվում է մեկ ուրիշի, որը վատ հեղինակություն ունի: Ընթացակարգը ո՞նց է լինելու, որքանո՞վ է դա իրագործելի»,-զեկուցողին հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: ՏԿՆ փոխնախարարը հավաստիացրեց, որ կառավարության կարգի մեջ այդ բոլոր ձևերը պետք է նկարագրվեն:

Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց նաև, թե արդյոք արդարացի՞ է նախկինում դատվածություն ունեցած անձին, որը ներկայումս ապրում է օրինական կյանքով, վճարում բոլոր հարկերը և արժանի մասնագետ է, տեղ է գտել որևէ ընկերության խորհրդում, այդ ընկերությանը մերժել լիցենզիայի տրամադրման հարցում:

Փոխնախարարի խոսքով՝ լիցենզիայի մերժման հիմքերից մեկը հենց դա է, որն օրենքով է սահմանված: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւոր պահանջ հիմք ընդունել իրավաբանական անձի վրա կառավարման լիազորություններ ունեցող անձի (ընկերության խորհրդի անդամ, տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ, շահագործման համար պատասխանատու անձ եւ այլն), տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հանգամանքը, ինչպիսի հիմնավորմամբ հնարավոր կլինի մերժել վկայականի տրամադրումը կամ արդեն իսկ տրամադրված իրավունքի պարագայում` դրա դադարեցումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031