ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժություններն իր տարածքում ընդունելուց հրաժարվելու մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարի Վլադիմիր Զայնետդինովը:
«Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի և պաշտպանության նախարարների հաստատած ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգերի կառավարման մարմինների և զորամիավորումների ու միջոցների համատեղ պատրաստության պլանով նախատեսված է անցկացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2023» զորավարժությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ զորավարժության անցկացման անհրաժեշտությունն ընթացիկ տարում հայկական հողի վրա հաստատվել է նաև Երևանի կողմից: Այս պահին հայկական կողմից տվյալ զորավարժությունները չեղարկելու մասին պաշտոնական ծանուցում ՝ համապատասխան քարտուղարության կանոնակարգի, ՀԱՊԿ-ը չի ստացել»,- ասել է Զայնետդինովի:
Նա հավելել է, որ իրենք «ըմբռնումով են մոտենում» Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը «կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք իրականացնել ՀԱՊԿ նախատեսված խաղաղապահ զորավարժությունները»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ