Լրահոս
Օրվա լրահոսը

«Կովկասում հիմա տեղի է ունենում «պրիյոմ սդաչայի» գործընթաց․ ռուսները հանձնում են, որ թուրքերն ընդունեն Փաշինյանի օգնությամբ»․ Վահե Գասպարյան

Հունվար 11,2023 15:33

«Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի ապահովել ՌԴ-ի՝ տարածաշրջանից ռադ լինելու, ստիպված հեռանալու հետևանքով Հայաստանի սահուն փոխանցումը Թուրքիայի տիրապետության տակ։ Երեկվա մամուլի ասուլիսը հենց այդ մասին էր»,- Ազատության հրապարակում Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի ընթացքում հայտարարեց Վահե Գասպարյանը։ Այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։

Վահե Գասպարյան

Ըստ նրա՝ եթե Արևմուտքն այս քայլերին, ի դեմս ժողովրդի, այլընտրանքային շարժում չտեսնի, ստիպված պիտի լինի Փաշինյանի այդ քայլի հետ համակերպվել՝ համարելով՝ դա նաև հայ ժողովրդի ընտրությունն է։ Նա, վկայակոչելով իրենց կողմից Գյումրիում իրականացված գործողություններն, ասաց․ «Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 8-ին, հենց այն էր, ինչ մեզնից սպասում էր Արևմուտքը երկու տարի․ ցույց տվեք ձեզ գետնի վրա։ Արևմուտքը հասկանում է, որ հայ ժողովուրդը կամ նրա գիտակից հատվածն ունի իր տեսլականը, և պատրաստ է սեղմել Արևմուտքի մեկնած ձեռքը, որպեսզի թույլ չտա, որ ՌԴ-ի տիրապետությունից հետո Հարավային Կովկասում սկսվի թուրքական տիրապետությունը։ Մենք ցույց տվեցինք, որ մենք կանք, Արևմուտքը մեզ նկատել է»։

Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ դիմակը պատռվեց։ Նրա հավաստմամբ՝ Փաշինյանի՝ կրեմլահպատակության մասին խոսում են միջազգային լրատվամիջոցները։

Վահե Գասպարյանը նաև հավաստիացրեց՝ ԱԺԲ-ն հասել է իր ամենակարևոր նպատակին․ «Բերձորի շրջափակմանն անդրադարձավ ամբողջ աշխարհը։ Մենք արեցինք այն, ինչ չէր անում Փաշինյանը մեկ ամիս շարունակ։ Եթե չլիներ մեր ակցիան, BBC-ն, «Ամերիկայի ձայնը» Բերձորի մասին չէր խոսի։ Որքան էլ որոշ մարդիկ ասում են՝ մեր նպատակը դա չէր, այլ նեղ կուսակցական շահերն առաջ տանելն էր, բայց, ոչ, մեր նպատակն էր աշխարհի ուշադրությունը սևեռել Բերձորի շրջափակման վրա՝ որպես վառ ապացույց Ռուսաստանի-Թուրքիայի-Ադրբեջանի համագործակցության և Հարավային Կովկասում հիմա տեղի ունեցող «պրիյոմ սդաչայի» գործընթացի։ Ռուսները հանձնում են, որ թուրքերն ընդունեն Փաշինյանի օգնությամբ։ Չի լինելու։ Առաջին հանրապետությունը վերածնվելու է, և Ռուսաստանն անվերադարձ ռադ է լինելու տարածաշրջանից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031