Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիանա Ղալթաղչյանը՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Հունվար 11,2023 15:21

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) հայտնում է Լիանա Ղալթաղչյանի՝ COAF-ի գործադիր տնօրեն նշանակվելու մասին։ 2023 թվականի հունվարի 9-ից Լ․Ղալթաղչյանը ղեկավարում է Հիմնադրամի գործառնական, իրավական և ֆինանսական ոլորտները։

Լ․Ղալթաղչյանի փորձառությունը և համապարփակ գիտելիքը տարբեր ռազմավարական ոլորտներում, ինչպես նաև միջազգային և պետական ​​կառույցներում աշխատանքը կնպաստեն COAF-ի ընդլայնմանը և Հայաստանի ու Արցախի գյուղական համայնքների զարգացմանը:

«Լիանայի ավելի քան 15 տարվա հարուստ աշխատանքային փորձը, ղեկավարման հմտությունները կատարելապես համապատասխանում են այս կարևոր ղեկավար պաշտոնը զբաղեցնելու համար», – ասաց COAF-ի հիմնադիր և խորհրդի նախագահ դոկտոր Կարո Արմենը: «Երկրի համար այս կարևոր պահին նա արժեքավոր համալրում կլինի մեր ղեկավար թիմում»:

Լ․ Ղալթաղչյանը մեծ փորձ ունի առողջապահության, կրթության և սոցիալական հարցերի ոլորտները համակարգելու գործում՝ նախկինում զբաղեցնելով ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Հանրային գործունեության ոլորտում նրա փորձը ներառում է նաև օրենսդրական աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում: Պետական հանրային պաշտոններից բացի Ղալթաղչյանը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում:

Լ․Ղալթաղչյանն ունի գործընկերությունների զարգացման և թիմային առաջնորդության լայն և հաջողված փորձ: Նրա ձեռքբերումները ներառում են լավ կառավարման խթանմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ, ինչպես նաև՝ հանրային թափանցիկությանն ու հաշվետվողականության բարձրացմանը միտված ծրագրեր։

Լիանա Ղալթաղչյանի կազմակերպչական պարտականությունների լայն շրջանակի առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է COAF-ի հաջողված ՍՄԱՐԹ կենտրոնի մոդելի ընդլայնումը, որի միջոցով Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվում են համաշխարհային մակարդակի ոչ ֆորմալ կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր: COAF ՍՄԱՐԹ կենտրոնն իրականացնում է լավագույն արտադպրոցական կրթական ծրագրերը Հայաստանի գյուղական համայնքներում, այդ թվում՝ լեզուների, երեխայի զարգացման, տեխնոլոգիաների, արվեստի, սպորտի, առողջապահության, շրջակա միջավայրի և այլ ուղղություններով: Առաջին COAF ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է 2018 թվականին Լոռու մարզում։ Առաջիկա հինգ տարում COAF-ը 50 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումով կգործարկի ևս չորս նոր ՍՄԱՐԹ կենտրոններ Արմավիրի, Սյունիքի (Կապան և Գորիս) և Շիրակի մարզերում: COAF-ի տեսլականն է հզորացնել մեր գյուղաբնակ սերունդների կարողությունները՝ ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնելով Հայաստանի բոլոր մարզերում:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ COAF-ի նվիրյալ և տաղանդավոր թիմին, օժանդակել կազմակերպությանը ընդլայնվելու և հասնելու զարգացման հաջորդ հանգրվանին՝ լավագույնս ծառայելով Հայաստանի գյուղական համայնքների կարիքներին», – նշում է Լ. Ղալթաղչյանը:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: COAF-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: COAF-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից՝ ընդլայնվելով ողջ երկրի տարածքով՝ ավելի քան 60 գյուղերում ու համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031