Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ «Հայաստանի եւ Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնում է շատ ավելի բարդացման»

Հունվար 11,2023 15:25

«Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնում է շատ ավելի բարդացման, եւ թվում է, որ չի կարող ավելի ծայրահեղ իրավիճակ լինել, բայց պետք է արձանագրել, որ անցյալ տարի իրադրությունն ավելի ծանր էր, քան այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմը նոր էր ավարտվել»,-այս մասին այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած «Հայկական օրակարգ» խորագրով հերթական քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նկարագրելով Արցախի եւ Հայաստանի իրավիճակը, ասաց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, երբ այն ամենավատ բնութագրով էր ներկայացվում, դրանից երկու տարի հետո Արցախն ու Հայաստանը հինգ անգամ հարձակման են ենթարկվել, հարյուրավոր զոհեր ունենք, հսկայական տարածքային կորուստներ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Արցախից․ «Հատկապես ծանր է իրադրությունը սահմանագծի Արտանիշից մինչեւ Ծալ հատվածում։ Թշնամին այդ ուղղություններով պլացդարմ է ձեւավորում եւ դա նրա համար հնարավորություն է հետագա հարձակման գործողությունները ընդլայնելու առումով։ Մյուս կողմից էլ՝ դա Ադրբեջանի համար հնարավորություն է Հայաստանի կարեւոր ենթակառուցվածքները վերահսկելու եւ խոցելի պահելու համար, ինչպես նաեւ քաղաքական գործընթացում այն որպես ճնշման հնարավորություն օգտագործելու համար»։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Աբրահամյանն ասաց՝ Ադրբեջանը ձեռնարկել է համակարգային գործողությունների մեխանիզմը, եւ փաստացի, ճնշումը օր օրի մեծացնում է Արցախի նկատմամբ։

«Արդեն մեկ ամիս է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է։ Չնայած Կարմիր խաչի կամ խաղաղապահ առաքելության սահմանափակ շարժեր կան, բայց դա շրջափակման վրա ազդեցություն չի թողնում։ Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն, ըստ իր խաղի կանոնների է շարժվում, դրանք անընդհատ վատթարացում են ենթադրում Արցախի եւ Հայաստանի համար։ Արցախում հիմնական խնդիրը լուծվում է զուտ օրվա գոյությունը պահպանելու, դիմակայելու ուղղությամբ, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում է»,-ասաց Աբրահամյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031