Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսնելով, որ նիստին ներկա է փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը, հայտարարեց. «Այսօր վաղ առավոտյան իրավապահները, սովորության համաձայն, հերթական քաղաքական հետապնդման շրջանակներում Արարատի մարզի բազմաթիվ ՀՅԴ-ականների՝ «Դիմադրության» շարժման մասնակիցների տներ են մտել՝ խուզարկության:
Ոստիկանները, հատուկ նշանակության ջոկատով, կարծես հերթական դիվերսանտի էին բռնում, մտել են նաեւ Արարատի մարզի մեր կառույցի ղեկավար, ԱԺ աշխատակից Գերասիմ Վարդանյանի տուն ու հակառակ, որ մանկահասակ երեխաներ են եղել տանը, խուզարկություն են իրականացրել, բազմաթիվ մեր ընկերներ բերման են ենթարկված ոստիկանական բաժանմունքներ»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ստիպված է նիստը լքել ու գնալ Արարատի մարզի ոստիկանական բաժանմունքներ՝ իրենց ընկերներին այցելության:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեգնեց, թե՝ «ճանապարհը սառած է, դանդաղ կքշեք մեքենան, անհանգստանում եմ»: Գեղամ Մանուկյանը բորբոքվեց. «Անհանգստացեք Լաչինի միջանցքի համար, որ կատակներ չանեք դրա մասին, դրանո՛վ անհանգստացեք»:
Նիստը սկսվեց թեժ մթնոլորտում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ