«Հայաստան» դաշինքից Թադևոս Ավետիսյանը, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանն այլևս ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են:
Այս մասին այսօր հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նիստի մեկնարկից գրեթե 2 ժամ հետո: Հանձնաժողովի նիստն ընթանում էր առանց ընդդիմադիրների, քանի որ հանձնաժողովի անդամ պատգամավորներն ամսից ավելի է՝ մանդատները վայր են դրել:
«Աշխատակազմին խնդրում եմ մեր հանձնաժողովի հաջորդ նիստերին անպայման պատգամավորներին տեղյակ պահել, օրակարգն ապահովել և արդեն հրավիրել աշխատանքային քննարկումներին ու հանձնաժողովի նիստերին: Մենք էլ սիրով կսպասենք մեր ընդդիմադիր գործընկերներին»,-ասաց Բաբկեն Թունյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի որոշմամբ Իշխան Սաղաթելյանին հետ էին կանչել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, «Հայաստան» դաշինքի կազմում գտնվող «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմումներ էին ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ․ մանդատը վայր էր դրել նաև Մխիթար Զաքարյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ