Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Սենատ, Վերին պալատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։
Հանձնաժողովը խնդրում է կառավարությանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաև Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը հասնելու համար: