Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանի գործունեությունը կասեցվել է. կառույցի նախագծմամբ չի բացառվել թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ

Հունվար 11,2023 13:54

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աշոտ Մուրադյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում` «Այգի» ռեստորանում (ք. Երևան, Նոր Արեշ): Պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝ արտադրական տարածքի կառույցը նախագծմամբ չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, բորբոսի առաջացումը մակերեսներին, միջատների ներթափանցումը,

պատերը նորոգ վիճակում չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից և հեշտ լվացվող չեն,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող  սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում,

չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման տարածք կանխելու ուղղությամբ,

աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները և չեն կրել համապատասխան, մաքուր, պաշտպանիչ հագուստ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031