Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Նասիբյան․ Թշնամու շրջափակման պատճառով արցախցի դիմորդները չեն կարողանում Գորիսում մասնակցել քննությունների

Հունվար 11,2023 13:04

Ինչպես են շրջափակված արցախցի դիմորդները մասնակցելու միասնական քննություններին, եւ քանի հայտ կա Արցախից: Այս հարցերին ի պատասխան՝ ԿԳՄՍ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ անընդհատ կապի մեջ են Արցախի ԳԹԿ-ի տնօրենի հետ. «Մինչեւ թշնամու կողմից Արցախի շրջափակումը տեղեկացված ենք եղել, որ Արցախը նախապես չէր ուզում հունվար-փետրվար ամիսների քննությունները կազմակերպել: Արցախի Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դիմել էր իրենց դիմորդներին, եւ որոնք, այնուամենայնիվ, ցանկություն ունեին հունվար-փետրվար ամիսներին մասնակցել միասնական քննություններին, հայտագրվել էին, որպեսզի քննությունները հանձնեն Գորիսում: Թշնամու շրջափակման պատճառով, սակայն, արցախցի դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս եւ հանձնել քննությունը: Մեզ համար եւ Արցախի համար այդ հարցը մնում է առկախված»:

Կարո Նասիբյանի խոսքով, ադրբեջանական կողմի՝ շրջափակման պատճառով խախտվում է երեխայի քննություն հանձնելու իրավունքը. «Պարզապես պետք է մտածել, թե հետագայում ինչպես փոխհատուցել դա: Ունենք արցախցի 50 դիմորդ, ամենաշատը հայտագրվել են անգլերենից քննություն հանձնելու համար՝ 20 հոգի: Արցախի նախարարության հետ կքննարկենք այդ հարցը»:

ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ արցախցի 50 դիմորդները հիմնականում ցանկանում են իրենց ուսումը շարունակել Հայաստանում:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031