Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան․ «Ենթադրում ենք, որ խուզարկությունները կապված են «Դիմադրություն» շարժման ժամանակ հայտնաբերած ինչ-որ ձայնագրության հետ»

Հունվար 11,2023 12:48

Երեւանում եւ Արարատի մարզում մի շարք դաշնակցականների տներում իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացրել։ Այս լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա այս խուզարկությունների օրինականությունը կասկածի տակ է դնում։ Իսկ թե որ գործի շրջանակներում եւ ինչ հիմքերով են իրականացրել այդ գործողությունները՝ դեռեւս պարզ չէ։ Ըստ նրա, 5 անձ բերման է ենթարկվել, 6 բնակարաններում էլ խուզարկություն է իրականացվել։

«Քանի որ բերման ենթարկվածները «Դիմադրություն» շարժման ակտիվ մասնակիցներ են, ՀՅԴ կազմակերպչական կառույցում պատասխանատու դիրք ունեն կամ մարզային վարչության անդամ են, եւ քանի որ շարժման ընթացքում ոստիկանությունը հայտնեց, որ ձայնագրություն է հայտնաբերել, որ Արարատի մարզում ինչ-որ զանգեր են եղել հանրահավաքին մասնակցելու հետ կապված՝ մենք ենթադրում ենք, որ դրա հետ է կապված, քանի որ այլ գործ վերջերս չի եղել։ Բայց սա ենթադրություն է։ Մանրամասները ավելի ուշ կհայտնեն իրավաբաններն ու դեպքի վայր մեկնած պատգամավորները»,-ասաց Վարդանյանը։

Նա հավելեց, որ իրավապահները ներխուժել են ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի Արտաշատի տուն, այդ ամենին ներկա են եղել նրա մանկահասակ երեխաները։ Գերասիմ Վարդանյանը անցյալ տարի նոյեմբերին է ազատ արձակվել՝ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ լրագրողի աշխատանքը («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ) խոչընդոտելու համար:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Գեղամ Վարդանյանի բնակության վայրում խուզարկության վերաբերյալ տեղեկացնում է, որ 2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031