Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հունվար 11,2023 12:52

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ օրակարգը և իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ չնայած հետկոնֆլիկտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, այդ գործընթացը մշտապես արգելափակվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքների միջոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Բայրամովը նաև ասել է, թե «Հայաստանը կոպտորեն խախտում է» 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը ռազմական սադրանքների, այդ թվում՝ ապօրինի տեղափոխում և ականապատում, ապօրինի տնտեսական գործունեություն և Ադրբեջանի բնական ռեսուրսների թալան, նաև երրորդ երկրների քաղաքացիների կողմից ապօրինի հատելու համար: ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի փակման հետևանքով հայ բնակչության շրջափակման և տարածաշրջանում մարդասիրական աղետի ստեղծման մասին պնդումները լիովին անհիմն են։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծ թվով մեքենաներ և մարդասիրական այլ մեքենաներ ամեն օր անցնում են ճանապարհով»,- ասել է Բայրամովը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031