Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու. Պատերազմի նավատորմերի արգելքը․ «Լե Ֆիգարո»

Հունվար 11,2023 11:30

Բաքվի փողոցներում անցորդներն այլևս նույնիսկ իրենց սեփական ստվերին ուշադրություն չեն դարձնում. 2020թ.նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տարած «հաղթանակ»-ից երկու տարի անց նրանք շատ սովորական և միևնույն ժամանակ հազվադեպ հանդիպող են դարձել: Եվ այնուամենայնիվ զինվորական հագուստով այս մարդիկ ժամանակ առ ժամանակ առանձին կամ փոքր խմբերով հավաքվում են ադրբեջանական նախարարությունների դիմաց՝ վերամիավորվելով իրենց տեղական արբանյակների շուրջ: Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի այս վետերանների համար, որոնցից ոմանք մարտերում հաշմանդամ են դարձել, սա միակ ձևն է լսելի դարձնելու իրենց ձայնը:

«Նրանք հագնում են իրենց համազգեստները՝ առաջացնելու հարգանք այն պաշտոնյաների շրջանում, որոնց պատրաստվում են դիմել, սակայն դա երբեք ստիպողաբար չի աշխատում», – ասում է թեմայից քաջատեղյակ սոցիալական աշխատող Սանուբար Հեյդարովան Բաքվից։ Վերջինս երկրորդ հակամարտության ժամանակ երկու շաբաթ անցկացրել է Ղարաբաղում: Միայն անկախ ադրբեջանական լրատվամիջոցներն են փաստագրում դժվարությունները: Դրանց շարքին է դասվում, օրինակ, երիտասարդ Ռիվան Աբասովին պատկանող լրատվամիջոցը:

Ինքնասպանությունների ալիք

«Մեյդան Թի Վի»-ի լրահոսում հայտնված մի տեսանյութում երևում է՝ ինչպես է նա Սոցիալական պաշտպանության նախարարության դիմաց տեսախցիկի մոտ լաց լինում: Պատերազմից հետո մնալով առանց աշխատանքի՝ նա եկել է անձամբ պահանջելու այդպես էլ տեղ չհասնող նպաստը և բարձրաձայնելու իր հաշմանդամության խնդիրը: Այդ ամենը պետության կողմից վետերանների հանդեպ ցուցաբերված անփութության և անտարբերության հետևանքով է զուտ: «Նրանք նույնիսկ մեզ վրա չեն էլ նայում», – ափսոսանքով գլուխը ձեռքերի մեջ պահած ասում է նա:

Նրա դեպքը լույս է սփռում տաբու համարվող մեկ այլ երևույթի վրա, որի մասին Ադրբեջանում շշուկով են խոսում. քիչ են հարուցված գործերը այն անձանց դեմ, որոնք վճարել են ադրբեջանցիների հաղթանակի համար բարձր գինը:

«Շրջանառվում է սարսափելի մի ասույթ, ըստ որի, հաշմանդամ դարձած զինվորների համար ավելի լավ էր մեռնել, քան օրհնված վերադառնալ տուն», – փակագծերն է բացում Հեյդարովան: «Ոչ բավարար մակարդակով առկա վճարովի բուժծառայությունները և խնամքի հասանելիությունը՝ ընդհանուր առմամբ վետերանների համար նախատեսված հասանելի տեղերի ոչ բավարար քանակը կամ աշխատանքի մեջ ադապտացվելու հնարավորությունների պակասը իրական խնդիրներ են»: Բացի այդ, Ադրբեջանում, որպես կանոն, զինվորները հիմնականում աղքատ շրջաններից են գալիս:

Ղարաբաղի, մասնավորապես՝ Շուշի քաղաքի հայերից վերցնելու փաստը երկրում ընկալվել է որպես շռնդալից հաղթանակ, ինչն ադրբեջանցիների զգալի մեծամասնությունը ողջունել է: Հայրենասիրական տենդը Ադրբեջանում իր պարոքսիզմին է հասել: Հերոս և հաղթական պատերազմի գլխավոր դեմք դարձած առաջնորդ Ալիևը օգտվում է դրանից ադրբեջանական պետության հանդեպ իր տիրակալությունը հաստատելու և որոշակի կուռք ձևավորելու համար: Բաքվում քիչ չեն նրան պատկերող մեծ ցուցապաստառները: Եվ հակառակ դրան, չկա մարտերում իրական կռված զինվորների և ոչ մի նկար:

Այս համընդհանուր համատեքստում «այդքան էլ ճիշտ կամ գեղեցիկ չի լինի մեր մեծ հաղթանակի ավելի մութ կողմերին՝ մեդալի հակառակ կողմին անդրադառնալը, հասկանու՞մ եք», – հակիրճ հավելում է բաքուաբնակ սոցիալական աշխատողը: Նշված հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող Նիսա Հաջիեվան, որն այժմ բնակվում է Պրահայում, բայց կանոնավոր կերպով այցելում է երկիր, վերջերս անցկացրել էր մի հարցում պատերազմից տուժած ընտանիքների վրա պատերազմի ունեցած հոգեբանական հետևանքների վերաբերյալ: «Այստեղ դարձյալ մարտում ցնցումներ տարած վետերանների համար հոգեբանական աջակցությունը խիստ անբավարար է, իսկ ընտանիքներին այն պարզապես չի էլ առաջարկվում», – նկարագրում է նա: Անվճար տեղեկատու ծառայություններին ժամանակին տեղը դրած Հաջիեվան հանդես էր եկել նրանց աշխատանքի վատ կազմակերպվածության և շտապողականությամբ աշխատող հոգեբանների ցածր որակավորման դեմ:

 «Եվ նաև բյուրոկրատական խոչընդոտները: Հարկ է նաև ընդունել, որ մարդիկ նախքան իրենց հոգեկան առողջությունը պետք է անցնեն նաև տնտեսական ապահովվածության փուլ: Եվ հետո պետք է խոսել ներկայումս առկա տաբուների մասին. Վետերանները և սգացող ընտանիքները վախենում են իրենց եղբայրների, հայրերի և զարմիկների հերոսական կերպարը վնասելուց (եթե հանկարծ նրանք ուզեն ինչ-որ մեկին տեսնել): Չի կարելի մասնավոր մեղադրանքով սևացնել հաղթանակի կերպարը. պետք է ուժեղ մարդ մնալ»: Ադրբեջանում 2020թ. նոյեմբերին բանակում կատարվող ինքնասպանությունների (թվով մոտ 40) նոր ալիք բարձրացավ: Ակտիվիստների ցուցմունքների կամ մամուլում առկա հրապարակումների թիվը մինչև պատերազմի վերջը գերազանցելու էր ընտանեկան միջավայրից դուրս կատարվող բռնությունները: Պատերազմում զոհված նույն «նահատակների» (զինվորներ) ընտանիքներին հաշվի առնող գրեթե չկա:

«Ամսական 40 եվրո»

«Ֆինանսական հարցերով օգնական իհարկե կա, բայց նա միշտ չէ, որ գալիս է, քանի որ համակարգը կոռումպացված է, իսկ նա էլ՝ բավական ծիծաղելի», – տխուր տոնով ասում է Ղարաբաղում զարմիկ կորցրած մի լրագրող: «Տուժած ընտանիքները մեկ անձի հաշվով ամսական ստանում են շուրջ 40 եվրո», – շարունակում է Հաջիեվան: «Իսկ երբ զոհասեղանին ընտանիքի գլուխն է կամ էլ որդին, որը փող էր տուն բերում … դա արդեն ոչինչ չարժե»:

Պայքարող որոշ ակտիվիստներ հուսով են, որ պրոբլեմատիկ այս անձինք ի վերջո կհասկանան ադրբեջանական վարչակարգի պայմաններում ապրող բնակչության ծայրաստիճան անհավասար բնույթը: «Առաջին պատերազմի (1992-1993 ԼՂԻՄ) հետևանքով տեղահանվածներին և փախստականներին առաջարկված կենսապայմաններն արդեն բավական վատն էին: Իրական միջավայրում դժվար է փոփոխություն տեսնելը», – եզրափակում է Նիսա Հաջիեվան:

Ժուլիան Քոլինգ

«Լե Ֆիգարո»–ի Բաքվում հատուկ թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031