ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երեկվա ասուլիսի ժամանակ Լաչինի միջանցքի բլոկադայի հետ կապված Ալիևը հայտարարել է. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները ՝ ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կամ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի. կամ ռուս խաղաղապահների մեքենաներով, կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։
Սրանից էլ լավ խոստովանությո՞ւն, որ այս ակցիայի իմաստը Արցախից հայերին դուրս հանելն է։ Վերցրեք այս հայտարարությունները և ուղարկեք միջազգայիններին։ Սա Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքն է։