Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմները կանխարգելելու հիմնական միջոցը դրանց առավելագույնս պատրաստ լինելն է․ «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 11,2023 11:01

Պատերազմը փաստեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրների կարգավորումը ռազմական դրության պայմաններում անհրաժեշտություն է: Արդարադատության նախարարությունը նաեւ այս նպատակով շրջանառել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծ, որտեղ պետական կառավարման համակարգը եւ տնտեսությունը ռազմական դրության բերելու գործընթացից բացի, նաեւ տեղեկատվական պատերազմի գործիքների կատարելագործում է առաջարկվում: Հատկանշական է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ կապի միջոցներից օգտվելու հատուկ կարգ է սահմանվում:

Գաղտնիք չէ, որ այս խնդրի պատճառով արցախյան երրորդ պատերազմում պաշտպանության բանակը զգալի մարդկային եւ ռազմատեխնիկայի կորուստներ ունեցավ: Կապի միջոցներից օգտվելու գործընթացի կանոնակարգումը կարեւորագույնն է տեղեկատվական տեխնոլոգիաների արդի զարգացվածության բարձր պայմաններում: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող եւ համացանցի միջոցով տարածվող բովանդակության սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը եւ տեղեկատվության տարածումը:

Մյուս լրացմամբ սահմանվում է Հայաստանի տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում: Վերջինի դեպքում, սակայն, նախատեսվում է պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների ու ենթակառուցվածքների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների ինտերնետ հասանելիության ապահովում:

Լոկալ պատերազմական գործողությունների դեպքում կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ` որպես վարչապետին կից խորհրդակցական մարմին: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել սահմանելու ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակման կարգը, ինչպես նաեւ սահմանափակումների ոչ ենթակա մարմինների ցանկը:

Պետության անվտանգության ապահովման հրամայականի առաջնայնության պայմաններում անքննելի պահանջ է նաեւ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու ազատության նման սահմանափակումների գործիքի հիմքում հիմնավորումների բովանդակության լիարժեք սահմանումը, որպեսզի չխախտվեն նաեւ ժողովրդավարության հիմնարար նորմերը: Պատմության փորձությունը բռնած ճշմարտություն է, որ պատերազմները կանխարգելելու հիմնական միջոցը դրանց առավելագույնս պատրաստ լինելն է, ոչ միայն սպառազինության ապահովվածության, մարտունակության բարձր մակարդակում, այլեւ ռազմական դրության պայմաններում պետական օղակների գործելու եւ տեղեկատվական պատերազմին պատրաստ լինելու առումով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031