ԵԱՀԿ 2023 գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ նրանց հետ քննարկվելով Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Լաչինի միջանցքի հատուկ շեշտադրմամբ։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Օսմանին ընդգծել է, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին և մտահոգությունն է հայտնել, որ դա անդրադառնում է քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա։ Ըստ այդմ, նա կոչ է արել «բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ մտնել»:
«Նախագահ Օսմանին գնահատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են՝ հաղթահարելու տեղում մարդկանց վրա ազդող ընթացիկ մարտահրավերները։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին վերահաստատել է իր պատրաստակամությունը անձնապես ներգրավվել՝ օգնելու թուլացնել լարվածությունը և նպաստելու կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Նա նաև հայտարարել է, որ հաջորդիվ առանձին այցեր է կազմակերպելու Հայաստան և Ադրբեջան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ