Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվի. ԱՄՆ Հելնսինկյան հանձնաժողով. «Ամերիկայի ձայն»

Հունվար 10,2023 23:20

«Ամերիկայի ձայն». Հանձնաժողովը շեշտում է՝ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որը 1975 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ-ի այլ պարտավորությունների կատարումը վերահսկելու և խրախուսելու համար ստեղծված ամերիկյան անկախ պետական գործակալություն է, թվիթերյան գրառման մեջ կոչ է արել «անհապաղ» վերաբացել Լաչինի միջանցքը: Հանձնաժողովի երկու գրառումների մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցության ապահովման համար»:

Մեկ այլ գրառման մեջ հանձնաժողովը հավելում է.

«Այս անհանգստացնող իրավիճակը ևս մեկ վկայություն է, որ Ռուսաստանը հուսալի անվտանգության մատակարար չէ, և ոչ էլ լեգիտիմ միջնորդ խաղաղության համար Հարավային Կովկասում կամ այլուր։ Հերթական անգամ Մոսկվան որպես գործիք է օգտագործում հայկական և ադրբեջանական տառապանքները սեփական ցինիկ, դաժան շահերը հետապնդելու համար»,- նշել է հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031