Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարում արդեն խաղացվել է չորս տուր։
Գրոսմայստերական բալի նորմով մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն առայժմ ունի միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որը եւս երեք շախմատիստների հետ միասին վաստակել է 2,5-ական միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է երկրորդ հորիզոնականում։ Իսկ մրցաշարային աղյուսակը 3,0 միավորով գլխավորում է իրանցի Ամիրեզա Պուր Աղա Բալան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ