Մամուլն անդրադարձավ այն հարցին, որ հասարակական -քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով hայտնի` Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը ձևակերպվել է որպես նույն համալսարանի Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի հայցորդ:
Aravot.am-ի հարցին, որ շատ է քննարկվում Ագրարային համալսարանում իր՝ հայցորդ ձեւակերպվելը Ավետիք Չալաբյանի գործի հետ կապվելու համատեքստում, իր գիտնական դառնալը ինչ-ինչ գործընթացների հետ կապ ունի՞, Թոռնիկ Ալիյանն այսպես արձագանքեց.«Արդեն զավեշտալի է դարձել այն, որ անընդհատ հոդվածներ են գրում, որոնք վերաբերում են իմ գործունեությանը բուհում, նաև հետաքրքիր է այն հանգամանքը, որ միայն խոսում են իմ գործունեության այն հատվածի մասին, որը ես իրականացնում են համալսարանում, հավանաբար իրենց ինֆորմացիայի աղբյուրի ձեռքերը շատ կարճ է:
Այո ես որոշել եմ ասպիրանտուրայում շարունակել կրթությունս: Ես բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթությունս եւս այդ մասնագիտությամբ եմ ավարտել եւ որոշել եմ շարունակել։ Զարմանում եմ՝ անընդհատ կապել այս հանգամանքը Չալաբյանի գործի հետ։ Դա այլ հարթակում տիրող հարց է։ Բոլորը իրավունք ունեն հայցորդ դառնալու, եթե պահանջներին համապատասխանում են, իսկ ես բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել եմ և ընդունվել եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ