Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն երրորդ պատերազմ սկսելու ծրագրեր չունի. Ալիև

Հունվար 10,2023 22:22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանին է մեղադրել պատերազմներ և բախումներ հրահրելու մեջ:

«Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք ծրագրեր չունենք երրորդ պատերազմ սկսել: Մեզ դրանում մեղադրողները կամ պարզապես հայկական քարոզչության զոհ են, կամ կրկին ցանկանում են մեր դեմ ֆեյք և զրպարտիչ արշավ վարել: Ու նաև ուզում եմ նշել, որ որոշ արևմտյան լրատվամիջոցներում մեր դեմ սկսվել է կեղտոտ զրպարտիչ արշավի նոր ալիք: Մենք տեսնում ենք դրա առաջին դրսևորումները, բայց ենթադրվում է, որ կձեռնարկվեն նաև նոր կեղտոտ քայլեր: Սակայն դա մեզ չի կանգնեցնի»,- ասել է Ալիևը:

Նա հույս է հայտնել, որ 2023թ. Հայաստանի հետ բախումները չեն կրկնվի:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանը հստակ հասկացել է, որ այդ սադրանքներն անարդյունք կլինեն: Ղարաբաղյան պատերազմից հետո մեր կողմից հայկական կողմին ուղարկված ազդակներն ավարտվեցին նրանով, որ նրանք պետք է հաշտվեն այս իրավիճակի և կապիտուլյացիայի ակտի հետ, և փաստացի մեր միջև դիմակայությունը պետք է ավարտվի: Սակայն, ցավոք, մենք դա չտեսանք, ընդհակառակը Հայաստանը և՛ Ղարաբաղում, և՛ սահմանի ուղղությամբ չհրաժարվեց իր ծրագրերից, և մենք պատրաստ էինք միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:

Ընդ որում, Ալիևը նշել է, որ միջազգային առաջատար ուժերի արձագանքը համարժեք էր «Ղարաբաղում և սահմանին հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցներին»:

«Մեզ ոչ ոք չկշտամբեց և չմեղադրեց, քանի որ յուրաքանչյուրը տեսնում էր, որ այդ բախումների պատճառը մենք չէինք… Սեպտեմբերյան բախումներն անխուսափելի էին: Ես հույս ունեմ, որ այսուհետ դրանք չեն կրկնվի: Վերջին տարվա մեջ երեք անգամ՝ մարտ ամսից սկսած, մենք ցույց տվեցինք, որ ոչ մեկը մեզ չի կանգնեցնի, և մենք հասնում ենք ցանկալիին, և հայերի որևէ հովանավոր նրանց չի կարող օգնել… Կարծում եմ, երեք անգամ բախվելով այդպիսի ռազմական և քաղաքական անհաջողության՝ Հայաստանը կհասկանա, որ խաղաղության պայմանագիրն անխուսափելի է, և որքան արագ նրանք դա հասկանան, որքան արագ իրենց մեջ ուժ և կամք գտնեն դրա հետ համաձայնվելու, այնքան լավ կլինի տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031