Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը

Հունվար 10,2023 21:40

Քիչ առաջ Իջևանի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավարտվեց համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգի գլխավոր հարցը Իջևան համայնքի 2023թ-ի բյուջեի նախագիծն էր։ Ավագանու միաձայն որոշմամբ այն ընդունվեց։ Ըստ նախագծի, բյուջեի եկամուտները կկազմեն 1843539.4 հազ. դրամ, ծախսերը՝ 1856398.1 հազ. դրամ, դեֆիցիտը՝ 12858.7 հազ. դրամ։ Իջևան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է՝  2 060 771,4   հազ․դրամ։

Ծախսերի ամբողջ ծավալի  շուրջ 90․1 տոկոսը կամ 1 856 398,7 հազ․դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե) և 204 373,3 հազ․դրամ կամ 9,9 տոկոսը ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին  (ֆոնդային բյուջե)։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերի ծավալներում սոցիալական բնագավառի՝ (կրթություն,սոցիալական ապահովություն) ծախսերի տեսակարար կշիռը կազմում է 37,5 տոկոս, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված է ծախսերի  4․0 տոկոսը, բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ՝ 2,1 տոկոս։ Մշակույթին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կազմում է  6,0 տոկոս։

Նախատեսվել է նաև պահուստային ֆոնդ 66 240.3 հազ․դրամի չափով (վարչական եկամուտների 8,4 տոկոս)։ Օրակարգի մնացած հարցերը վերաբերում էին համայնքի  մի շարք հողատարածքների նպատակային նշանակության փոփոխությանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031