Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ամեն կերպ փորձում է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության պայմանագրում. Ալիև

Հունվար 10,2023 21:21

Հայաստանն ամեն կերպ փորձում է Ղարաբաղի հարցը մտցնել խաղաղության պայմանագրում և այդպիսով տապալում է բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Այո, հայկական կողմը տապալում է բանակցությունները: Պատճառներից մեկը, թե ինչու է Հայաստանը ձգձգում խաղաղության պայմանագիրը, այն է, որ նա պետք է որոշում կայացնի, և ըստ էության, արձանագրի այն, ինչ ընդունվել է Պրահայում, իսկ հետո Սոչիում անցյալ տարվա հոկտեմբերին: Հղումը տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և հղումը Ալմաթիի հռչակագրին, առավել քան հստակ խոսում են այն մասին, որ նրանք ճանաչում են Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Դա մեր հաջողությունն է, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Ալիևը:

Միաժամանակ, ըստ Ալիևի, Հայաստանը «Ա» ասելուց հետո չի ուզում ասել «Բ»:

«Նրանք ամեն կերպ ցանկանում են Ղարաբաղի թեման մտցնել խաղաղության պայմանագրի մեջ և ըստ էության արգելափակում են այն: Եվ այն, որ նրանք արհամարհեցին նախարարների հանդիպումը Ռուսաստանում՝ պատճառաբանելով ինչ-որ իրադարձություններ, անթույլատրելի է: Իսկ ինչո՞ւ նրանք չարհամարհեցին Պրահայի հանդիպումը հոկտեմբերի 6-ին. չէ՞ որ դրանից առաջ էլ իրադարձություններ էին ընթացել սահմանին.. Բայց, չգիտես ինչու, Պրահայի հանդիպմանը Մակրոնի հետ հայկական կողմը եկավ, իսկ Մոսկվա՝ ոչ»,- ասել է նա:

Ալիևը նաև նշել է, որ «նեղացած» դիրքորոշումը կարող է լինել հարմարավետ, բայց «այն շատ խոցելի է և՛ մարդու, և՛ երկրի համար»: «Խղճահարություն առաջացնելն ամենալավ բանը չէ քաղաքական գործչի զինանոցում, առավել ևս, երբ ամեն ինչ, ինչպես հիմա ընդունված է ասել, ֆեյք է: Ես կարծում եմ, որ այս տարին շատ բան կհստակեցնի»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031