Հունվարի 12-ից 22-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կկայանան շախմատի Հայաստանի տղամարդկանց 83-րդ եւ կանանց 78-րդ առաջնությունները, որոնց մասնակցելու են 10-ական շախմատիստներ։
Տղամարդիկ․ Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Պետրոսյան, Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան, Արմեն Բարսեղյան, Սարգիս Սարգսյան։
Կանայք․ Մարիա Գեւորգյան, Սուսաննա Գաբոյան, Աստղիկ Հակոբյան, Աննա Խաչատրյան, Վերոնիկա Խաչատրյան, Նարինե Գասպարյան, Արփինե Գրիգորյան, Ասյա, Եդիգարյան, Պոլինա Կոբակ, Նվարդ Հայրապետյան։
Ինչպես միշտ, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճող շախմատիստները կհամալրեն ազգային հավաքականների թափուր տեղերը եւ կմասնակցեն 2023 թվականին կայանալիք պաշտոնական մրցումներին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ