Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայն թափանցիկ աշխատանքով է հնարավոր վստահություն ձեռք բերել և ներդրումներ ներգրավել»

Հունվար 10,2023 19:15

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել  հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սևակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝  ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում  ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, և հիմնադրամը պետք է դառնա այն կարևոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ և՛ վստահություն լինի, և՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն»,-նշել է պետնախարարը:

Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն  Վալերի  Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:  Ռուբեն Վարդանյանը առանձնահատուկ կարևորել է շրջափակման պայմաններում  հիմնադրամի  համակարգված և հետևողական աշխատանքը: «Գյուղատնտեսությունը մեզ համար  կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ  որակն ու մաքրությունը, և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,-նշել է պետնախարարը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամների նախկին տնօրեններին՝ հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031