Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Մարտիրոսյան. Սա նոր բան չէ, 680.000-ը ունի իրավիճակի մեղավորներ նշանակվածներին, դրանք մերթ նախկիններն են, մերթ ռուսները, իսկ այսօր էլ՝ «մեր գենետիկ ընկալումներն ու սովետական հայրենասիրությունը»

Հունվար 10,2023 17:49

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նայեցի. Նայեցի ոչ թե քննադատական, այլ մասնագիտական աչքով: Քննադատականի նյութ շատ կա զարմանքի, և դիսոնանսի ևս, դրա պակաս չի լինելու:

Շուրջ 680.000 ձայն ստացած Փաշինյանը խոսեց իր ընտրողների հետ: Այս անգամ խոսեց նաև իրեն չընտրողների, բայց նաև իր քաղաքական հակառակորդներին չընտրողների հետ: Շատ մեղմ և հանգիստ ինչ-որ տեղ նաև տոլերանտ մոտեցմամբ փորձելով իրեն չընտրողներին մաքսիմալ լոյալ պահել իր քաղաքական կերպարի նկատմամբ:

Փաստացի այս երկու ընտրազանգվածներում գոյություն ունեցող բոլոր թեզերին անդրադարձ կատարելով և կրկին դրանք սնուցելով (պատերազմը ջեբը գցելուց, մինչև իշխանությունը իրեն որպես պատիժ փոխանցելը) լուծեց այդ ընտրազանգվածների քաղաքական վարքաբանության հարցը պահելով նրանց նույն թեզերի մեջ, որքան էլ նրանք զգան, որ ինչ-որ բան այն չէ:

Արտաքին քաղաքականության և Արցախյան հարցի մասով ողջ քաղաքական գիծն ու պատասխանատվության մեկնաբանությունը նույնպես մնաց պատասխանատվության օտարման, վրայից գցելու տրամաբանության մեջ: Սա նոր բան չէ, 680.000-ը ունի իրավիճակի մեղավորներ նշանակվածներին, դրանք մերթ նախկիններն են, մերթ ռուսները, իսկ այսօր էլ արդեն որպես նորություն «մեր գենետիկ ընկալումներն ու սովետական հայրենասիրությունը»:

Ոչ մի նոր բան չնկատվեց: Միակ բանը, որ նկատեցի դա իշխանություն կորցնելու վախն էր: Վախ, որը ձևավորվում է ոչ թե ներքին քաղաքական հավակնորդներից և նրանց գործողություններից այլ արտաքին բևեռների կողմից եկող վտանգներից և ձևավորված թակարդից: Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը փորձում է լոյալ ընտրազանգվածի հետ ևս աշխատել, ավելի լայնացնելով մաշվող լեգիտիմութան բազան նոր ընտրազանգվածներով:

Նա այսօրվանից անում է այն, ինչ մեր ընդդիմությանը շուրջ երկու տարի է՝ չի հաջողվում անել: Այն է՝ աշխատել նոր ընտրազանգվածների հետ և մոբիլիզացնել նրանց քաղաքական մտածողությունը իր թեզերի շուրջ:

P.S. Մաշված է, ոչ թե ուժեղ, այդ մենք ենք թույլ, ոչ թե նա է ուժեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031