«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Շարունակվում են նորաձև և թրենդային մնալ հնարավոր բոլոր կողմերից արցախցիներին ուղղված «համախմբման» կոչերը, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում համախմբման համար անհրաժեշտ երկու կարևորագույն բաղադրիչների հստակեցմանը.
1.Արդյոք առկա՞ է համախմբման հստակ գաղափար
2.Ո՞վքեր են այդ գաղափարի կրողները
Կարդացեք նաև
Արցախում համախմբման համար բացի գաղափարի առկայությունից անհրաժեշտ է նաև այդ գաղափարի շուրջ իշխանության և հասարակության նվազագույն փոխհամաձայնության առկայությունը։
Ելնելով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այսօրվա ասուլիսից և ԱՀ պետնախարար Ռ. Վարդանյանի 08.01.2023 տեսաուղերձից կարելի է վստահորեն փաստել, որ Հայաստան-Արցախ իշխանությունների ու արցախցիների նպատակները միմյանց հետ աղերս չունեն։