Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում Հայ դատի ներկայացուցչին, Ալեն Սիմոնյանը Իլոն Մասկին է մեկնաբանում

Հունվար 10,2023 16:53

«Մինչ Արցախը շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ է, սրանով է զբաղված Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը: Բացարձակ ամոթալի: Այս իշխանությունը հայ ազգի խայտառակությունն է». Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանը թվիթել է, երբ Twitter-ում հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը՝ արված Իլոն Մասկի գրառմանը:

Արցախի շրջափակման և հումանիտար ճգնաժամի 28-րդ օրը՝ հունվարի 8-ին, Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Իլոն Մասկի 2022թ. դեկտեմբերի 20-ին արված գրառումը:

«Ես կհրաժարվեմ գլխավոր տնօրենի պաշտոնից, հենց այն պահին, երբ գտնեմ բավական հիմար ինչ որ մեկին, որպեսզի ընդունի այդ աշխատանքը։ Դրանից հետո ես պարզապես կվարեմ ծրագրային ապահովման և սերվերների թիմերը»,-գրել էր Իլոն Մասկը։

«@elonmusk, չե՞ք կարծում, որ նախ՝ պետք է գտնել մեկին, ով կզբաղվի այդ գործով և միայն դրանից հետո նման հարցումներ իրականացնել: Հակառակ դեպքում, թվում է, թե պարզապես մտափոխվել եք»,-մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը:

Ծովինար Խաչատրյան

«Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցչի գրառումը որևէ կերպ չենք մեկնաբանում»,- ասաց ԱԺ նախագահի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը՝ ի պատասխան մեր այն հարցի՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ այս օրերին, ԱԺ նախագահը զբաղված է Իլոն Մասկին մեկնաբանելով, ինչն էլ արժանացել է Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցչի արձագանքին:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031