Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսների ու ուրացողների պայքար է գնում»․ Հովհաննես Իշխանյան

Հունվար 10,2023 16:31

«2023 թվականը, բնականաբար, ավելի դժվար տարի է լինելու, քանի որ մտել ենք 2023թ շրջափակված Արցախով, հուսահատված հայ ժողովրդով, եւ դավաճանները շարունակում են պահել իշխանությունը, ուժային կառույցները, հանձնել Հայաստանը եւ հայերին»,-«Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Նրա խոսքով, մյուս կողմից հուսադրող է այն, որ այս երկու տարվա ընթացքում հանրության մտածող մասը բավականին կոփվել է ու գտել միմյանց․ «Այժմ ավելի ենք հավատում մեր նպատակներին, շարժվելու ենք առաջ, մինչեւ ազատագրվի Հայաստանը, իսկ դավաճանները կրեն իրենց համապատասխան պատիժը»։

Հովհաննես Իշխանյանը հավելում է․ «Արցախի հետ մշտական կապի մեջ եմ, Արցախում կոչ են անում այստեղ համախմբվենք, ազատվենք դավաճաններից եւ իրենք հայության այդ փոքր հատվածով շարունակում են ողջ հայ ժողովրդի համար պահել մեր արժանապատվությունն ու հույսը՝ իրենց զրկանքների գնով։ Արցախը տոկուն է, արցախցիների կյանքում նոր չէ նման իրավիճակը։ Տարօրինակ չէ, որ Հայաստանում հայախոս թուրքերի կողմից ատելությունը հենց արցախցիների հանդեպ է, որովհետեւ ամենադիմադրողը նրանք են։ Արցախցիներն ամուր են, միմյանց հանդեպ պահում են եղբայրությունը, իսկ այդտեղ դավաճան են, կամակատարությամբ են ապրում»։

Նրա խոսքով, ներկայումս արժեքների բախում է գնում, ասես հերոսների ու ուրացողների պայքար լինի, հերոսները պայքարում են, իսկ ուրացողները շինծու դատական գործեր են հարուցում բոլորի վրա։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031