Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ուժերը պետք է միավորենք». Անթալիայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի խորհրդարանի նախագահների հանդիպումը

Հունվար 10,2023 16:20

Ermenihaber. Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանի նախագահների` Մուստաֆա Շենթոփի, Սահիբա Գաֆարովայի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանային երկրների համագործակցության հարցը:

Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ասել է, որ տարածաշրջանային խնդիրները երկխոսության, խորհրդակցության և համագործակցության միջոցով պիտի լուծեն տարածաշրջանային երկրները։

«Տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման համար մեր ուժերը պետք է միավորենք, պետք է գործադրենք հնարավոր բոլոր ջանքերը,-ասել է Շենթոփը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդրին, մյուս կողմից էլ սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթաց Հայաստանի հետ։

«Այս մոտեցումը մի մասն է մեր տեսլականի առ այն, որ տարածաշրջանում առկա խնդիրներն անհրաժեշտ է լուծել կրկին ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով՝ փոխադարձ երկխոսության և համագործակցության հիման վրա։ Ըստ էության, տարածաշրջանային կարգավորման մեր տեսլականը նախատեսում է այնպիսի ապագա, որտեղ չկան արտաքին միջամտություններ, իսկ երրորդ կողմերի՝ ազդեցություն հաստատելու փորձերը հասցվել են նվազագույնի։ Տարածաշրջանի երկրները զարգանում են միմյանց հետ խաղաղության և համագործակցության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031