Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Յակոբեան Արցախի շրջափակման հարցի մասին բարձրաձայնելու կոչ ուղղած է

Հունվար 10,2023 16:01

Սեւակ Յակոբեան ԶԱՐԹՕՆՔ-ի անունով երէկ կոչ ուղղած է Լիբանանի Խմբագիրներու եւ Լրագրողներու Սենտիքաներու նախագահներուն՝ Աունի Քաաքիին եւ Ժոզէֆ Քուսէյֆիին ու իրենց միջոցով նաեւ Լիբանանի մամուլի աշխատակից բոլոր գործընկերներուն, արաբական աշխարհին մէջ բարձրաձայնել Արցախի շրջափակման հարցը:

Ան իր կոչին մէջ ի միջի այլոց, շեշտած է, որ Լիբանանցին իր հաւաքական յիշողութեան մէջ լաւ գիտէ «պաշարում» բառին ահաւոր իմաստը: Յակոբեան յիշեցուցած է, որ Բերձորի ճանապարհի փակումը արցախահայութեան կեանքի ճանապարհը փակել կը նշանակէ, եւ ան նոյն այն բանն է, ինչ որ ազրպէյճանցիներու ցեղակից օսմանցի թուրքերը, անցեալ դարասկիզբին Ժամալ փաշայի գլխաւորութեամբ գործադրեցին Լեռնալիբանանի բնակչութեան հանդէպ: Անոնք, դէպի Լեռնալիբանան պարէնի մուտքը արգիլելով, սովամահ սպանեցին 200 հազար լիբանանցիներ, որ բառին բուն իմաստով նաեւ ցեղասպանական արարք մըն էր խաղաղ ժողովուրդի մը հանդէպ:

Յակոբեան իր կոչը եզրափակած է խնդրելով իր արաբ գործընկերներէն տարածել Արցախի այսօրուայ իրավիճակին տեղեկատուութիւնը, ինչպէս նաեւ իրենց հաւաքական թէ անձնական ձայնը բարձրացնել, ի պաշտպանութիւն 120000 արցախցի հայ պաշարեալներուն, որոնք մարդկային պատանդներն են այսօր ազրպէյճանի հակամարդկային վարքագծին:

Նշենք, որ սոյն կոչը լայն արձագանգ գտած է լիբանանեան լրատուական դաշտին մէջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031