Երևանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները, պետք է պարզաբանվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը «բավականին նոր է», հետևաբար՛ կազմակերպության անդամները կշարունակեն կապը՝ պարզելու Երևանի դիրքորոշման հանգամանքները:
«Ցանկացած պարագայում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում այն հարցերը, որոնք այժմ միանգամայն բարդ են»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ