Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ ՀՀ ՊՆ Զորակոչային և Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային թիվ N ստորաբաժանումից ծառայության մեկնեցին 2023 թ․-ի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները։
Ապագա զինվորների հետ հանդիպեց և բարի ծառայություն մաղթեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Իջևանի համայնքապետարանի կողմից նորակոչիկներին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ