Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ խնդրի հետ կապված Հայաստանի դիրքորոշման մասին, ասաց, որ ԼՂ-ն առանձին սուբյեկտ է եւ ինքը պետք է փորձի հարցը կարգավորել, իսկ Հայաստանը կաջակցի:
Խոսելով Ադրբեջանի՝ 2021-ի մայիսից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ Փաշինյանն ասաց. «Դուք ճիշտ եք, Ադրբեջանը օկուպացրել է նոր տարածքներ ու պետք է դուրս գան այդ տարածքներից: Մենք հետեւողականորեն կօգտագործենք բոլոր դիվանագիտական միջոցները, այդ իրավիճակից դուրս գալու համար ու այնպես, որ նոր սադրանքի պատճառ չդառնա»:
Խոսելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին՝ Փաշինյանը պատասխանեց. «Մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով ու սրանից հետո էլ կառաջնորդվենք ՀՀ պետական շահերով որեւէ հարցի վերաբերյալ դիրքորոշում ճշգրտելու, կամ փոխելու ժամանակ»:
Հարցին՝ եթե նախկինում Ադրբեջանն էր քննադատում ռուս խաղաղապահներին, այսօր նաեւ ՀՀ-ն է քննադատում, անձամբ հանդիպե՞լ ու քննարկել եք այս իրադարձությունները Վոլկովի հետ՝ Փաշինյանը պատասխանեց, որ ռուս խաղաղապահներին չեն քննադատել, մտահոգություններ են ներկայացրել. «ՌԴ-ն ու Ադրբեջանը պարտավորություններ ունեն, մենք ուշադրություն ենք հրավիրում փաստի վրա»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ բերանները ջուր չեն առել , զբաղվում են այդ հարցով ու այդ հարցը քննարկում են ոչ թե Վոլկովի հետ, այլ՝ ՌԴ գլխավոր գերագույն հրամանատարի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ