Մամուլում չեն դադարում հրապարակումները ձեր քաղաքական թիմի ունեցվածքի վերաբերյալ, օրինակ՝ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի արտադրական կանեփի արտադրամասի վերաբերյալ, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրում, Ալեն Սիմոնյանի եղբայրը ասֆալտապատման տենդերներ է շարունակում շահել, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը անշարժ գույքեր է ձեռք բերում կենտրոնում, դուք չեք քննադատում ու պաշտոնանկություններ չեն լինում, ինչո՞ւ. այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այս հարցին, ասաց, որ չկա հարց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում չլինի. «Նախ, Ալեն Սիմոնյանի եղբայրն ի՞նչ կարգավիճակ ունի այդտեղ, տնօրեն է, որեւէ տեղ աշխատելու իրավունք ունի, ինքը ի՞նչ պետք է աշխատի։ ՀՀ ընդդիմության աշխատողներից մեկի ընտանիքի անդամներից մեկին պատկանող ընկերությունը ՀՀ-ում ամենաշատ տենդերներն է շահում եւ մենք դեմ չենք դրան: Դուք հարցը ուրիշ կերպ տվեք՝ մենք այսօր շինարարի պրոբլեմ ունենք, խնդրում ենք, որ մարդիկ գան: Տիգրան Ավինյանի ընտանիքը, մեկը դիտարկե՞լ է, 2018-ից առաջ որեւէ գործունեություն ծավալե՞լ է»:
Դիտարկմանը, որ նրանք առավել հարստացան 2018-ից հետո՝ Փաշինյանն արձագանքեց, որ բացառված է, որ լինի կոռուպցիոն երեւույթ ու իրենց համակարգը դրան չարձագանքի. «Գիտե՞ք ուրիշների, որ ուզում են կանեփի արտադրության գործունեությամբ զբաղվել ու չեն զբաղվում: Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ից հեռացել են, որովհետեւ պատգամավոր լինեին, պիտի ասեն՝ բերեց դարձրեց պատգամավոր, գործարար լինեն՝ պիտի ասեն բիզնեսով են զբաղվում, գործազուրկ լինեն՝ կասեն անբան են, չեն աշխատում, վարձու աշխատող լինեն մի տեղ, պիտի ասեն՝ հովանավորչության դեպք է: Մարդկանց պրիմիտիվ իրավունքները եկեք չոտնահարենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն ինչ պրիմիտիվացրու կռուտիտներ արա ու անցի առաջ։ Իսկ գուցե Ալենի տենդեր շահող եղբայրը ամենաքիչ փորձն ունի որպես շինարար։ Դուք ինչ է չգիտեք որ նա շինարար է դարձել 3 տարի առաջ ու սկսել ամենամեծ տենդերները շահել։ Իսկ տենդերին մասնակցելու համար մինիմալ պահանջներ կան առնվազն 5 տարվա շինարարական փորձ ու որոշակի խոշոր պրոյեկտների իրականացում նախկինում։ Հիմա այս վիճակում նորաթուխ ու ոչ մի շինարարական փորձ չունեցողը ինչպես է հաղթում տենդերները։ Միշտ բոլորին խաբել հնարավոր չէ։ Դու երկար ժամկետով նստելու ես, ու Սակունցը քեզ տեսակցության չի գա այլևս